Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ով օրեր առաջ վերընտրվեց նախագահի պաշտոնում, իր առաջին արտասահմանյան այցը կկատարի դեպի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը:
Վերջինիս խոսքերով՝ այցը կկատարվի հաջորդ շաբաթ: Բերդիմուհամեդովը մի շարք հանդիպումներ կանցկացնի Թուրքիայում, որոնց օրակարգում կլինի բոլոր ուղղություններով միջպետական հարաբերությունների զարգացումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին լրանում է Թուրքիայի ու Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Փետրվարի 17-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց էր ունեցել Բերդիմուհամեդովի հետ և նրան հրավիրել այս ամիս այցելել Թուրքիա:










































