Նոր հարցումների արդյունքների համաձայն՝ առցանց սոցիալական ցանցերի օգտատերերն այժմ վերափոխում են իրենց էջերը` փորձելով ունենալ գաղտնիության ամենախիստ պարամետրերը` այդ կերպ պահպանելով իրենց հեղինակությունն այս թվային դարում:
Reuters-ը հաղորդում է, որ Pew հետազոտական կենտրոնի հարցումների համաձայն՝ սոցիալական ցանցերի հարցումներին մասնակցած օգտատերերի 63 տոկոսը հայտնել է, որ իր ընկերներին երբեմն «ջնջում է» իր էջերից: Եվս 44 տոկոսն ասել է,որ իրենց էջերից ջնջել է այլ մարդկանց կողմից արված մեկնաբանությունները:
Օգտատերերի 37 տոկոսը նաև հաճախ իր անունը հեռացնում է ընկերների կողմից կայքում տեղադրված նկարների վրայից: Ինչպես նաև հարցումներին մասնակցած օգտատերերի 58 տոկոսն ասել է, որ իր էջերը մասնավոր են, և միայն ընկերները կարող են տեսնել իրենց տեղադրած նյութերը և մեկնաբանությունները:
Հարցումների արդյունքները հիմնված են եղել 2277ամերիկացիների պատասխանների վրա, որոնց հետ կապ է հաստատվել հեռախոսով:










































