ԱՄՆ դիվանագետն այսօր ասել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցությունների առաջին փուլն ավարտվել է շատ քիչ առաջընթացով:
Ինչպես հաղորդում է Associated press-ը, Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի դեսպանն ասել է, որ այժմ ավելի լավ է գիտակցում Հյուսիսային Կորեայի դիրքորոշումը երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ, բայց իրենք բանակցությունների ընթացքում որևէ էական առաջընթաց չեն ունեցել:
Բանակցությունները դիտվում էին որպես Վաշինգտոնի համար հնարավորություն՝ բացահայտելու Հյուսիսային Կորեայի քաղաքականությունը նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվանից հետո, ինչպես նաև փորձելու վերսկսել միջուկային բանակցությունները Փխենյանի հետ։








































