News Georgia-ի փոխանցմամբ՝ վերջին երկու օրերին Թբիլիսիում թունավորման նշաններով մոտակա հիվանդանոց է դիմել 11 մարդ: Այս մասին հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ բոլոր 11 մարդիկ էլ թունավորվել են շաուրմայից՝ գնված Թբիլիսիի Լեսելիձե փողոցում գտնվող նույն առևտրային կենտրոնում:
Իրավապահ մարմիններն ու առողջապահության ոլորտի աշխատակիցներն արդեն իսկ այցելել են այդ օբյեկտ, որտեղից տուժածները գնել էին շաուրմա: Փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից:








































