Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության 6 առաջարկներից 4-ն ընդունվել են

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է շաբաթվա սկզբին Ստամբուլում տեղի ունեցած քննարկումների արդյունքները:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերին Տիրանայում ՍԾՏՀ ԽՎ 38-րդ նստաշրջանն անավարտ էր մնացել` ալբանական իշխանությունների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, ինչն էլ Ստամբուլում մեկ անգամ ևս հավաքվելու և ընթացիկ հարցեր քննարկելու, վեհաժողովի բյուջեն հաստատելու անհրաժեշտություն էր առաջացրել:

Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ընթացակարգային հարցերին զուգահեռ, քննարկվել է նաև կանոնակարգում փոփոխություններ նախատեսող հարցը: Հայկական պատվիրակությունն արդեն ավելի քան երկու տարի է` փորձում է հետևողականորեն փոփոխություն կատարել հիմնական պաշտոններում ընտրվելու կարգում: Վեհաժողովին անդամակցող 12 երկրները, կախված երկրի մեծությունից, տարբեր թվակազմով են ներկայացված ԽՎ-ի պատվիրակություններում: Դրա հետևանքով քվեարկությունների ժամանակ Ռուսաստանը, Թուրքիան կամ Ուկրաինան պաշտոններ զբաղեցնելու առավել մեծ հնարավորություն են ստանում, քան փոքր երկրները:

Այս անհավասարությունը վերացնելու նպատակով հայկական պատվիրակությունը կանոնակարգը փոխելու վեց առաջարկ է ներկայացրել: Կազմակերպությանն անդամակցող խոշոր պետություններն ու մասնավորապես Թուրքիան դեմ են եղել առաջարկվող փոփոխություններին. նախորդ անգամ այդ կետերը բացասական եզրակացություն էին ստացել: Լարված քննարկումներից հետո հայկական կողմը Ստամբուլում հաջողել է ընդունելի դարձնել 6 առաջարկներից 4-ը: Մասնավորապես, վեհաժողովի նախագահի 5 տեղակալների համար սահմանվել է, որ յուրաքանչյուր երկիր կարող է մեկ տարի ժամանակով միայն զբաղեցնել այդ պաշտոնը և որ հաջորդ տարի նույն պաշտոնում պատգամավոր առաջադրելու իրավունք չի ունենա:

Հանձնաժողովի նախագահների և փոխնագահների դեպքում ևս արգելվել է անընդմեջ առաջադրումը նույն երկրի կողմից: Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև ԽՎ-ի աշխատակազմի` դիվանագիտական անձնագրեր ունեցող 8 պաշտոնյաների դեպքում, մինչդեռ Հայաստանի համար կարևոր էր Թուրքիայում ունենալ դիվանագիտական լիազորություններ ունեցող պաշտոնյա: Գագիկ Մինասյանը նշված փոփոխությունները գնահատել է մեծ ձեռքբերում` ուշագրավ համարելով, որ դրանք հաջողել են Խվ-ում Հայաստանի նախագահության պայմաններում:

Ստամբուլում քննարկումները նախագահել է ԱԺ պատգամավոր և պատվիրակության անդամ Արեգ Ղուկասյանը, ով, որպես վեհաժողովի նախագահի տեղակալ, փոխարինել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին:

Մայիսին, վեհաժողովի 39-րդ լիագումար նիստում Հայաստանը նախագահությունը կփոխանցի Ադրբեջանին: Մինչ այդ մեր պատվիրակությունը կշարունակի աշխատանքները` չընդունված երկու առաջարկները ևս կանոնակարգում արտացոլելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում