Սուրբ Աթոռը մտադիր է ավելի ակտիվ օգտվել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից: Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն` Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի՝ հավատացյալներին ուղղված քարոզներն ու կիրակնօրյա կոչերը շուտով կհեռարձակվեն հովվապետի Twitter-ի միկրոբլոգի միջոցով:
Ըստ Հայրապետական խորհրդի ղեկավարի
խոսքերի` արքեպիսկոպոս Կլաուդիո Միրի Չելլիի սոցիալական կապերի միջոցով Վատիկանում արդեն քահանայապետի երկար քարոզների փոխակերպման աշխատանքներ են տարվում,- տեղեկացնում է РБК.
Ըստ Kipa-ի Apic պորտալի, այսօր եկեղեցականներից շատերն են ակտիվորեն օգտվում Twitter-ի ծառայություններից:
Արքեպիսկոպոս Չելլին համոզված է սոցիալական կապի ժամանակակից միջոցների օգտագործման անհրաժեշտության մեջ։ Որպես օրինակ՝ նա նշում է այն փաստը, որ Վատիկանի News.va տեղեկատվական պորտալում օրական ամրագրվում է 8000-ից 10.000 արձագանք:
Այցելուների մեծ մասը (65%) News.va կայք է մտնում Facebook սոցիալական ցանցի միջոցով, մնացած 30%-ը` Twitter-ի:










































