Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ադրբեջանի ղեկավարությունը խեղաթյուրում է իրականությունը. Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանի ղեկավարությունը, տարիներ շարունակ խեղաթյուրելով իրականությունը, հանդես է գալիս բացահայտ սուտ հայտարարություններով Խոջալուի դեպքերի առնչությամբ: Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Խոջալուի ողբերգական դեպքերի ողջ իրավաքաղաքական պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և Արցախի ներկայիս ղեկավարության վրա: Ներկայացնում ենք այս կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը.

«Քանի որ Ալիևն այդ ժամանակ գտնվում էր ոչ թե ռազմի դաշտում, այլ զբաղված էր Ստամբուլում սեփական բիզնեսի բարգավաճմամբ, դժվար թե իմանա ողջ իրականությունը Խոջալուի ցավալի դեպքերի մասին:

Իրականությունը հետևյալն է. ամիսներ շարունակ Խոջալուի կրակակետերից օր ու գիշեր գնդակոծվում էր Ստեփանակերտը, և տեղի հայության համար ռազմական բազայի չեզոքացումը կյանքի և մահվան խնդիր էր:

Խոջալուի ազատագրման գործողության ժամանակ ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները Խոջալուի խաղաղ բնակչության համար թողեցին միջանցք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր:

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն իր հրաժարականից մեկ ամիս անց ,,Նեզավիսիմայա գազետա,, թերթին ասել է. «Միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք կրակել: Մանավանդ Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային և օգնեին մարդկանց»:

Իր հրաժարականից գրեթե տասը տարի անց Մութալիբովը «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում նշել է. «Ակնհայտ է, որ խոջալուեցիների գնդակահարությունն ինչ-որ մեկի կողմից կազմակերպվել էր Ադրբեջանում իշխանափոխություն կատարելու համար»:

Ի դեպ, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը 1992-ի հուլիսին «Զերկալո» թերթին ասել է, որ «քաղաքը և դրա բնակիչները գիտակցաբար զոհ էին մատուցվել քաղաքական նպատակին»: Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Թամերլան Կարաևը 1992 ապրիլի 28-ին «Մուխալիֆաթ» թերթին տեղեկացրել է, որ «ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները»:

Վերը շարադրված փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորն ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով և հանուն իշխանական պայքարի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում