Google ինտերնետային ընկերությունը մտադիր է փոխել վերջերս գնված Motorola Mobility բջջային հեռախոսներ արտադրող ընկերության գլխավոր տնօրենին գործարքի ավարտից անմիջապես հետո,- տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Google-ը 12.5 մլրդ դոլարով Motorola-ի գնման իր մտադրության մասին հայտարարել էր 2011 թ. օգոստոսին:
Ըստ Bloomberg տվյալների` Google մտադիր է Motorola-ի այժմյան տնօրեն Սանյա Ջհայի (Sanjay Jha) փոխարեն նշանակել իր մենեջերներից մեկին` Դենիս Վուդսայդին (Dennis Woodside): Թեկնածուների թվում են նաև Motorola-ի գլխավոր փոխտնօրեն Քրիստի Վայաթը (Christy Wyatt):
Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել Bloomberg-ի աղբյուրի տված տեղեկությունը:
Motorola-ն բջջային սարքեր արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է:
Google-ի հայտարարությունը իր պատմության խոշորագույն ձեռքբերման մասին մեծ աղմուկ է առաջացրել բջջային տեխնիկայի շուկայում: Android սարքերը այսօր առաջատար են սմարթֆոնի շուկայում, որի հիմնական մրցակիցը, փորձագետների կարծիքով, Apple iOS.Motorola համակարգն է:










































