Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

«Մեծահոգաբար մեր տեղը զիջում ենք մյուսներին և օրինակ ծառայում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:

– Պարոն Աբրահամյան, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը շարունակո՞ւմ է ուժի մեջ մնալ, համագործակցության շփման եզրեր գտնելու հնարավորություններ դեռևս կա՞ն:

– Ինձ թվում է, որ Վարդան Օսկանյանի` Բարգավաճ Հայաստան կուսակցությանը անդամակցելու այդ քայլի հետևից ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ականջները երևացին, այլև` ամբողջ գլուխը: Այդ առումով դժվար թե սրանից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անի այն քայլերը, ինչ որ կարելի էր ակնկալել այդ քաղաքագիտական վերլուծությամբ: Ուստի զուտ ուղիղ համագործակցություն ԲՀԿ-ի հետ այս պահին ես գոնե բացառում եմ:

– ԲՀԿ նորաթուխ ներկայացուցիչ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն օրերս հայտարարել է, որ փաստացի կոալիցիա չկա, որ` «անցյալ տարվա փետրվարին ՀՀԿ կողմից ԲՀԿ-ին պարտադրված հուշագիրը այլևս ուժի մեջ չէ», և որ` կոալիցիոն կուսակցությունների միջև մրցակցություն է սպասվում: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:

– Անկեղծ ասած, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում, որովհետև ես դրանց իրարից շատ չեմ տարբերում վերջին հաշվով, իսկապես ինձ դա քիչ է հուզում, թե` ո՞վ մտավ, ո՞վ դուրս եկավ և ի՞նչ հայտարարեց:

– Լավ, սոցիոլոգները արդեն իսկ սկսել են ներարկել հասարակության գիտակցության մեջ մի գաղափար` առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը ընթանալու է իշխանական երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Դուք հավատո՞ւմ եք այդ պայքարի իրական լինելուն:

– Ես նկատելի պայքար չեմ տեսնում այդ կուսակցությունների միջև, բացի մանր-մունր, երբեմն ենթադրյալ գործողություններից` ԲՀԿ-ականներին բռնեցին-բաց թողեցին… Այդ բոլորը լուրջ չի: Առանձնապես լուրջ առճակատում ես առայժմ չեմ տեսնում:

– Պարոն Աբրահամյան, երեկ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարությունից տեղեկացանք, որ Հանրապետություն կուսակցությունը ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները դիտարկում է որպես սահմանադրական կարգը վերականգնելու իրավական հնարավորություն, և որ կուսակցության ողջ ներուժը առաջիկա քաղաքական գործընթացներում ներգրավելով` ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներկայացված կլինի միայն Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Ի՞նչ է սա նշանակում, պարոն Աբրահամյան, Հանրապետություն կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ազդեցիկ կուսակցություններից մեկն է, ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը:

– Մեզ համար խորհրդարան մտնելը գերխնդիր չէ, այլ միջոց է իշխանափոխություն իրականացնելու համար: Մենք երկրում ընթացող ամեն մի քաղաքական գործընթաց, լինեն արտահերթ, թե հերթական ընտրություններ, այդ կտրվածքով ենք դիտարկում և գնահատում: Եվ բացի դրանից` Հայ ազգային կոնգրեսում 18 քաղաքական կուսակցություններ կան` ամեն մեկը իր նպատակներով, իղձերով, ինչու չէ, նաև` ամբիցիաներով: Մենք մի փոքր առաջ ընկանք: Մինչև այնտեղ սկզբունքներն են քննարկում, մենք Հայ ազգային կոնգրեսում մեր վճռականությունն արտահայտում ենք առաջինը` որ մենք, վերջին հաշվով, իշխանափոխության արմատական կողմնակիցներն ենք, երկրում սահմանադրական կարգի հաստատման կողմնակիցներն ենք, մեր հիմնական խնդիրը դա է, իսկ սա ուղղակի միջանկյալ պրոցես պետք է լինի: Եվ երկրորդը` մենք երբեք մեր ամբիցիաների գերին չենք դարձել, մեծահոգաբար մեղ տեղը մյուսներին ենք զիջում և օրինակ ծառայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում