25 տարեկան և բարձր ամերիկացիների ավելի քան 30 տոկոսը ստացել է առնվազն բակալավրի աստիճան: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի կայքը:
Սա 2011 թ. մարտի տվյալներն են, որը բակալավրերի ամենաբարձր տոկոսն է ԱՄՆ պատմության մեջ: 2001-ից մինչև 2011 թ. բակալավրերի թիվն աճել է 26.2-ից մինչև 30.4 տոկոս:
1998 թ. տարիքային այդ խմբի մարդկանցից բակալավրի աստիճան ուներ ամերիկացիների հազիվ 25 տոկոսը:
Սկսած 2001-ից մինչև 2011 թիվը Լատինական Ամերիկայից ներգաղթածների մեջ բակալավրի աստիճան ունեցողների թիվն աճել է 80 տոկոսով (2.1մլն-ից մինչև 3.8 մլն մարդ): Իսկ լատինական ծագում չունեցող սպիտակամորթ բակալավրի աստիճան ունեցող ամերիկացիների թիվն աճել է 28.7-ից 34 տոկոս,- ըստ The New York Times:
Միացյալ Նահանգներում առավել կրթված ռասայական խումբ են համարվում Ասիական ծագում ունեցող ամերիկացիները, որոնց 50.3 տոկոսը առնվազն բակալավրի աստիճան ունի:










































