Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելում ԱՄՆ դեսպան Դանիել Շապիրոն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը կոորդինացրել են Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունների տարբերակները, եթե նրա նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները բավական չլինեն.
«Դա ճիշտ է: Նախագահն ասել է, որ մենք մեր իսրայելցի գործընկերների հետ կոորդինացնում ենք մեր գործողությունները: Օրակարգում են գտնվում նպատակին հասնելու մնացյալ բոլոր միջոցները:
Չնայած Իրանի նկատմամբ ուժեղացող տնտեսական ճնշմանը՝ մենք չենք հասել մեր նպատակին, այն է՝ ստիպել Իրանին դադարեցնել իր միջուկային ծրագիրը: Պլանները մշակված են, նշված միջոցները կարող են ակտիվանալ յուրաքանչյուր պահին, երբ զգացվի դրա անհրաժեշտությունը»:






































