«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` «Գորիս» ՔԿՀ-ից երեքշաբթի օրը «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արտակ Հակոբյանը երեկվանից` փետրվարի 23-ից, հացադուլ է սկսել կարանտինային խցում:
Բողոքի պատճառը իր նկատմամբ կիրառվող ինչ-ինչ ճնշումներն են. ըստ շրջանառվող տեղեկությունների` դրանք արվում են, քանի որ Արտակ Հակոբյանին կասկածում են` «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալին կաշառքի գործով բռնելուն նախապես տեղյակ լինելու մեջ:
Մինչդեռ Հակոբյանը այդ ամենից տեղյակ չի եղել, և նրա ազգականներն են փորձել նրան անակնկալ մատուցել` 4000 դոլարը փոխանցել «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանին, որպեսզի նրան այնտեղից տեղափոխեին «Դատապարտյալների հիվանդանոց»: Սակայն իրավապահները բացահայտել էին և Հարությունյանին կալանավորել: