Թուրքական Hürriyet թերթի կայքում հայտնվել է Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում անցկացվող «Ձմեռ 2012» զորավարժությունների տեսանյութը:
Դրանց առաջին անգամ անձամբ հետևել է Թուրքիայի նախագահ, զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդուլլահ Գյուլը՝ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի և մի շարք գեներալների հետ:
Զորավարժությունները ղեկավարում է 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ահմեդ Թուրմուշունը: Զորավարժություններին մասնակցում է 2177 մարդ, մեծ թվով հրետանի, հաուբիցներ, տանկեր, ուղղաթիռներ ու ինքնաթիռներ:







































