Tuesday, 16 06 2026
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան

ICG-ն հրապարակել է «Ծանր ջրերում. իրանական միջուկային ծրագիր, պատերազմի ռիսկ և Թուրքիայի դասեր» խորագրով իր զեկույցը

«Միջազգային ճգնաժամային խումբը» (ICG) հրապարակել է «Ծանր ջրերում. իրանական միջուկային ծրագիր, պատերազմի ռիսկ և Թուրքիայի դասեր» խորագրով իր զեկույցը, որում ասվում է.

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած հակամարտությունը, որը կարող է վերածվել զինված հակամարտության, պետք է կարգավորվի միայն բանակցությունների միջոցով: Դրանք, սակայն, պահանջում են փոխզիջումներ, ինչպես նաև, որ Արևմուտքը հրաժարվի այն համոզմունքից, որ սպառնալիքներ հնչեցնելով ու կաթվածահար անող պատժամիջոցներ սահմանելով՝ Իրանը հետ կկանգնի իր միջուկային ծրագրից:

Եթե Արևմուտքը չանի ամեն հնարավոր բան, որպեսզի վերածնի խնդրի կարգավորման դիվանագիտական տարբերակը՝ չառաջարկելով նշանակալից ու իրատեսական առաջարկներ, ապա նա ռիսկի է դիմում տարածաշրջանը ներքաշել վտանգավոր պատերազմի մեջ:

Կառուցողական դասեր կարելի է քաղել Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների փորձից: Թուրքիան չի կարող լուծել Իրանի ու ԱՄՆ-ի միջև անվստահության երեսնամյա ճգնաժամը, սակայն միջազգային հանրությունը սուր կարիք է զգում թարմ գաղափարների և կարող է օգուտ քաղել դրանից՝ Անկարային վստահելով Թեհրանի հետ բանակցությունների ուղիների փնտրտուքը:

Իրավիճակը բավական մտահոգիչ ու խճճված է: Առանցքային խաղացողները՝ Իսրայելը, ԱՄՆ-ը և Իրանը, տատանվում են սպառնալիքների ու զենքի դիմելու հարցում՝ անելով հնարավոր պատերազմի մասին բաց հայտարարություններ ու վարելով ակնհայտ թշնամական գործողություններ, այդ թվում՝ նաև կիբերհարձակումներ, իրանցի ատոմագետների սպանություններ, Իրանում խորհրդավոր պայթյուններ, աշխարհի տարբեր երկրներում իսրայելցի դիվանագետների դեմ հարձակումներ:

Արևմուտքը հուսով է, որ իր կոշտ պատժամիջոցներն Իրանին կհարկադրեն գնալ փոխզիջումների: Սակայն ակնհայտ է, որ դրա փոխարեն Իրանը հարձակվում է: Դա միտումնավոր կամ պատահական բախման բաղադրատոմսն է: Արդյունքում, կարող է ծագել անկանխատեսելի ելքով մեծ պատերազմ՝ ներառյալ Իրաքում ու Աֆղանստանում իրանական հնարավոր հարձակումներն ու Իսրայելի դեմ գործողությունները:

Դրա հետ մեկտեղ Թուրքիան ուղիղ ակտիվ կապեր է պահպանում Իրանի պաշտոնատար անձանց հետ և կարծում է, որ ավանսի կարգով պետք է ճանաչվի իր տարածքում Թեհրանի՝ ուրան հարստացնելու իրավունքը: Անկարան համոզված է, որ փոքր քայլերն ավելի լավ են, քան ոչինչը:

Եթե Իրանը դրական պատասխան տա բանակցությունների շարունակմանը, ապա գոյություն ունեն մի շարք դիվանագիտական հնարավորություններ, այդ թվում՝ նաև սեփական տարածքում ուրանի հարստացման Իրանի իրավունքի ճանաչումը, վիճելի հարցերն ԱԷՄԳ-ի կողմից լուծելը:

Դրա դիմաց, պետք է սառեցվեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած վերջին պատժամիջոցները: Բացի այդ, նրանք պետք է աստիճանաբար հրաժարվեն իրենց սահմանած նախորդ պատժամիջոցներից: Դրա հետ զուգահետ պետք է անցկացվեն իրանա-ամերիկյան երկկողմանի հարաբերությունների այլ ասպեկտներին առնչվող բանակցություններ:

Դրանք նույնպես կարևոր նշանակություն կունենան բոլոր կողմերի համար, որպեսզի վերջ տրվի թշնամական պահվածքին ու ռազմաշունչ հռետորիկային, այդ թվում՝ նաև հարձակումների սպառնալիքներին, սպանություններին ու պայթյուններին: Չպետք է ընտրություն կատարվի պատժամիջոցների, որոնց հաջողությունը դժվար է պատկերացնել և ռազմական գործողությունների, որոնց հետևանքները սարսափելի է պատկերացնել, միջև»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում