Անցած տարի գիտական աշխարհը շփոթմունքի մեջ էր այն բանից հետո, երբ մի քանի փորձարկումներից հետո ենթադրվել էր, որ Էյնշտեյնի հիմնական տեսություններից մեկը սխալ է:
Բայց այժմ այն լաբորատորիան, որտեղ ստացվել էր վերոնշյալ արդյունքը, հայտնում է, որ նման կասկածի համար կարող էր պատճառ հանդիսանալ մալուխային թույլ լարը:
Daily Mail-ը գրում է, որ թվում էր, թե CERN հետազոտական կենտրոնի ֆիզիկոսների փորձերի արդյունքները հակասում էին Ալբերտ Էյնշտեյնի 1905 թվականին ներկայացրած Հարաբերականության տեսությանը, երբ հայտնել էին, որ կան մասնիկներ, որոնք շարժվում են առավել մեծ արագությամբ, քան լույսի արագությունն է:
Այժմ CERN-ի անդամ Ջեյմ Գիլիեսն ասում է, որ արդյունքներն այդքան էլ հստակ չեն:
Լաբորատորիայում աշխատող գիտնականներն այժմ հավատացած են, որ նրանք նման արդյունք են ստացել օպտիկամանրաթելային լարի թույլ միացման պատճառով:
Գիլիեսն ասում է, որ դեռևս ուսումնասիրությունների և փորձարկումների կարիք կա` հստակորեն համոզվելու համար:










































