ԱՄՆ սննդի և դեղամիջոցների վարչության պաշտոնյաները պատրաստվում են ուսումնասիրել, թե արդյոք շրթներկի չափս ունեցող խողովակներով վաճառվող կոֆեինն ապահո՞վ է սպառողների օգտագործման համար, թե՝ ոչ:
Associated press-ը գրում է, որ AeroShot-ը շուկայում էր հայտնվել անցած ամիս: Սպառողները պետք է խողովակի ծայրը դնեն իրենց բերանում և ներս քաշեն կոֆեինը, ինչպես որ դա արվում է ծխախոտի դեպքում:
Խողովակը պարունակում է B վիտամին և 100 միլիգրամ կոֆեին, որը կարող է փոխարինել մեկ մեծ բաժակ սուրճին:
AeroShot-ի հեղինակ Դևիդ Էդվարդսն ասում է, որ արտադրանքն ապահով է սպառողների համար և միաժամանակ չի պարունակում ոչ մի նյութ, որը կարող է կախվածություն առաջացնել:








































