ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր սպառնացել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն արգելափակել բարեփոխումները, որոնք ուղղված են Սոմալիի «անհույս, արյունոտ հակամարտությունը» դադարեցնելուն:
Reuters-ը գրում է, որ Քլինթոնը խոսել է Լոնդոնում տեղի ունեցող համաժողովի ժամանակ, որի նպատակն է դադարեցնել երկրում արդեն 20 տարի շարունակ տիրող անարխիան: Քլինթոնը նաև կոչ է արել կրճատել գրոհայինների «Ալ-Շաբաբ» խմբի ֆինանսավորումը։ Վերջինս պայքարում է Սոմալիի անցումային դաշնային կառավարության դեմ:
«Ալ-Շաբաբ»–ն այժմ Սոմալիում ամենահզոր իսլամիստական խմբավորումն է, որը մեղադրվում է երկրում անկայունության, սովի և պատերազմական իրավիճակներ առաջացնելու մեջ:











































