Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան է ժամանել Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը:
Վերջինս Ադրբեջանում հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և մի շարք նախարարների հետ:
Ռինկևիչի ադրբեջանական այցն ավարտվելու է փետրվարի 25-ին:









































