Դոլարը վերջին մի քանի օրերին ամրապնդվել է եվրոյի նկատմամբ: Եվրոպական արտարժույթի վրա մեծ ճնշում է գործադրում եվրագոտու մի շարք երկրներում` Իսպանիա, Հունաստան, Իռլանդիա, Պորտուգալիա, ստեղծված տնտեսական իրավիճակը, ինչը վախեցնում է ներդրողներին, որոնք կորցնում են վստահությունը եվրոյի նկատմամբ: Բացի այդ, դոլարի փոխարժեքի վրա դրական ազդեցություն են ունեցել ԱՄՆ աշխատաշուկայից ստացվելիք վիճակագրական տվյալները, որոնք, ըստ փորձագետների, ամերիկյան տնտեսությունում դրական փոփոխություններ կարձանագրեն:
Հունվարի 7-ի դրությամբ եվրոն արժեր 1,2960 դոլար: Օրինակ` հունվարի 4-ին եվրոն արժեր 1,34 դոլար: Վերջին 4 ամիսների ընթացքում եվրոն այսքան էժան չէր վաճառվել: