Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը:
Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել Իսմաիլ Ալփեր Ջոշքունը: Վերջինս իր նոր պաշտոնում փոխարինելու է Հուլուսի Քըլըչին, ով այդ պաշտոնում է գտնվում 2008 թվականից:
Հիշեցնենք, որ մինչ այս Ջոշքունը եղել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար, իսկ ավելի վաղ՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչ:










































