Megaupload կայքի հիմնադրին այժմ թույլ չեն տալիս օգտվել համացանցից:
Ինչպես արդեն հաղորդել էինք, Կիմ Դոթքոմին ազատ էին արձակել գրավի փոխարեն, և նրա ազատ արձակման պայմաններից մեկն այն է, որ նա չպետք է օգտվի համացանցից:
Նրան ձերբակալել էին հունվարի 20-ին և ազատ արձակել չորեքշաբթի օրը: The Associated press-ը փորձել էր տեղեկանալ, թե որոնք են նրա ազատ արձակման պայմանները:
Պարզվել է, որ բացի համացանցի օգտագործման սահմանափակումից, Դոթքոմը կարող է հեռանալ իր տանից միայն դատարան կամ հիվանդանոց գնալու նպատակով, և չի թույլատրվում, որ որևէ ուղղաթիռ վայրէջք կատարի նրա տան մոտ:









































