Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

ԵԱՀԿ-ն հակառակը թող աներ

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել է հունվարի 30-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացված «Կարիքների գնահատման» առաքելության արդյունքների մասին զեկույց, որում նշվում է, որ Հայաստանի քաղաքական մթնոլորտը բնորոշվում է իշխանությունների և ընդդիմության միջև խորը անվստահությամբ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հայտարարում է նաև, որ պատրաստվում է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ` մայիսին կայանալիք խորհրդարանի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Այսպիսով, պետք է թերևս արձանագրել, որ 2000 դիտորդ ուղարկելու ընդդիմության հորդորը կամ պահանջը միջազգային կառույցներն անտեսում են: Ինչ խոսք, բացի ԵԱՀԿ դիտորդներից, դիտորդական առաքելություններ կլինեն նաև Եվրամիությունից, Եվրախորհրդից, ԱՄՆ-ից, գուցե նաև եվրոպական ոչ պաշտոնական հաստատություններից, սակայն խնդիրը տվյալ դեպքում այն է, որ հիմնական դիտորդական առաքելությունը, հետևաբար ամենաբազմամարդ առաքելությունը, իրականացնում է ԵԱՀԿ-ն, և եթե ԵԱՀԿ-ն գործուղելու է 250 դիտորդ, ապա մյուս տեղերից դիտորդները կլինեն զգալիորեն պակաս, հետևաբար 2000-ի չեն հասնի հաստատ: Իսկ ընդդիմությունը 2000 էր ակնկալում, որ գոնե ամեն մի ընտրատեղամասում մեկ դիտորդ լինի առավոտից երեկո:

Մինչդեռ հասկանալի է նաև, որ անգամ մեկ դիտորդը այդ դեպքում ի զորու չէ իրականացնել լիարժեք առաքելություն: Բայց, փաստորեն այդ մեկն էլ չի լինելու: Իսկ դա ըստ էության որոշակի հակասության մեջ է մտնում թե բուն զեկույցի, թե նաև արևմտյան պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, ըստ որոնց Եվրոպան բավական աչալուրջ է հետևելու Հայաստանի իշխանության տված խոստումներին՝ ընտրության որակի մասով: Եթե հետևելու են աննախադեպ աչալրջությամբ, ապա թերևս պետք է դիտորդների քանակն էլ լիներ համարժեք աննախադեպ:

Բացի այդ, եթե երկրում իրավիճակը բնորոշվում է որպես ընդդիմության և իշխանության միջև խորը անվստահություն, ապա այս դեպքում արդեն առավել քան կարևոր է դառնում միջազգային դիտորդների անկողմնակալ առկայությունը: Թեև, մեծ հաշվով բոլորիս համար պարզ է, որ այստեղ անկողմնակալության մասին խոսք չկա և դիտորդական առաքելությունները քաղաքական գործառույթներ են կատարում, առաջնորդվում են քաղաքական շարժառիթներով: Այդ իմաստով, ԵԱՀԿ դիտորդների առկայությունը մեծ հաշվով չի կարող էական հանգամանք լինել Հայաստանի խորհրդարանի ընտրությանը, առավել ևս, որ ներկայումս Հայաստանում կարծես թե կատարելագործվել են ընտրակեղծարարության այնպիսի տեխնոլոգիաներ, երբ բուն ընտրատարածքում աղմուկը լինում է հնարավորինս քիչ, իսկ ամեն ինչ վճռվում է այլ տեղերում և այլ չափման միավորներով:

Ահա այդ իմաստով, թերևս ավելի իրատեսական կլիներ, որ Եվրոպան ավելի շատ երկարաժամկետ դիտորդներ ուղարկեր, որոնք կդիտարկեին նախընտրական օրերը, քան ընտրության, բուն քվեարկության օրը: Հրազդանի քաղաքապետի ընտրությունը ցույց տվեց, որ այդ օրը Հայաստանում ոչինչ չի կատարվում, քանի որ ամեն ինչ վերջացրած են լինում օրեր առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում