«Միևնույն է»,- «Առավոտի» հարցին` ՀԱԿ-ում քննարկվում է Կոնգրեսի համամասնական ցուցակի և մեծամասնական կարգով առաջադրումների հարցը` Դուք հավակնություններ ունե՞ք որևէ ընտրակարգով առաջադրվելու, պատասխանել է «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա նաև հավելել է, որ կցանկանար ինչ-որ ակտիվ բանի մասնակից լինել, բայց այդ առումով սկզբունքային հարցադրումներ չի արել և երբեք որևէ քննարկման չի մասնակցել, իսկ երբ ՀԱԿ-ում իրեն հարցրել են, ասել է՝ «միևնույն է»:








































