Ամերիկացի դերասանուհի Եվա Լոնգորիան, որն առավել հայտնի է «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում կատարած իր դերով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկն է: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Ընդհանուր առմամբ Օբամայի շտաբը կհամանախագահեն 35 հոգի:
Նշվում է, որ Լոնգորիան բազմիցս մասնակցել է Օբամայի քարոզարշավի հանգանակությունների ներգրավման համար կազմակերպվող երեկույթներին և համերգներին: Կարծիք կա, որ Բարաք Օբաման այս քայլին է դիմել` ապահովելու համար ԱՄՆ լատինաամերիկյան ծագում ունեցող քաղաքացիների ձայները: Բնակչության այս մասն այնքան էլ գոհ չէ Օբամայի իրականացրած միգրացիոն քաղաքականությունից:










































