«Մի քանի օր առաջ հանդիպելով մեծ խումբ քաղաքական գործիչների հետ` Սերժ Սարգսյանը շատ խիստ նախատել է նրանց` բերանբացության համար»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ասել է, թե ամոթ է, որ ինչ-որ հարցեր են քննարկում, իսկ հաջորդ օրը բացում են թերթերը և տեսնում են, որ ողջ խոսակցության մանրամասները փոխանցվել են լրագրողներին: Նա նկատել է, որ դժվար չէ պարզել, թե ովքեր են արտահոսքի հեղինակները:
Ներկաներից ոմանք փսփսացել են, որ ամենից շատ ինֆորմացիա դուրս է գալիս հենց նախագահականից, և Սերժ Սարգսյանը լավ կլինի իր աշխատակազմի ներսում փնտրի ինֆորմացիայի արտահոսքով զբաղվողներին»:









































