Լոնդոնում նորածինների երկու երրորդը ծնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ գոնե ծնողներից մեկը ներգաղթյալ է: Այս մասին վկայում են 2010 թվականի տվյալները, որոնք այսօր հրապարակվել են The Daily Telegraph-ում:
Համաձայն վիճակագրական բաժանմունքի տվյալների՝ 2010 թվականին Լոնդոնում գրանցվել է 86111 ծնունդ, ընդ որում՝ 64.7 %–ի դեպքում մեկ կամ երկու ծնողները չեն եղել բնիկ բրիտանացիներ:
Հրապարակված թվերը պահպանողական բրիտանացիների մոտ վրդովմունք են առաջացրել: MigrationWatch UK կազմակերպության ղեկավար և նախկին դիվանագետ Էնդրյու Գրինը հայտարարել է, որ ներգաղթյալների պատճառով «Լոնդոնն անճանաչելիորեն փոխվում է»: Ակտիվիստներն ընդգծում են, որ նման թվով ներգաղթյալներին հնարավոր չէ հաջողությամբ ինտեգրել բրիտանական հասարակությանը:








































