Ոչ սթափ ռուսները, ովքեր հրաժարվել են լքել օդանավը փարիզյան «Ռուասսի» օդանավակայանում, դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին, ինչի արդյունքում երկու ոստիկանները ստացել են վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է Figaro թերթի կայքը:
Պարզվել է, որ ինքնաթիռի անձնակազմը, որը պատրաստվում էր մեկնել Ռիո դե Ժանեյրո, չորեքշաբթի երեկոյան նկատել է, որ երկու ուղևորներ` տղամարդ և կին, այնքան հարբած են, որ թռիչքի ժամանակ կարող են վտանգ ներկայացնել: Այդ ուղևորները Ռուսաստանի քաղաքացիներ են եղել:
Ռուսները կտրականապես հրաժարվել են դուրս գալ ինքնաթիռից և այդ ժամանակ անձնակազմը ստիպված է եղել ոստիկանություն կանչել: Սակայն ոստիկանների հայտնվելը նրանց չի շփոթեցրել, ռուսները սկսել են դիմադրություն ցույց տալ օրենքի ներկայացուցիչներին: Արդյունքում ոստիկանության երկու աշխատակիցները վնասվածքներ են ստացել:
Ոչ սթափ ուղևորները ձերբակալվել են: Սպասվում է, որ նրանց կմեղադրեն ոստիկանների վրա հարձակվելու մեջ:
Թերթը միայն տեղեկացնում է, որ կինը 28 տարեկան է, իսկ տղամարդը` 30:










































