Լիբիայի ռազմական դատարանն այսօր հայտնել է, որ այն 50 մարդիկ, ովքեր մեղադրվում են Մուամար Քադաֆիի համար կռվելու մեջ,պետք է ազատ արձակվեն և դատվեն քաղաքացիական դատարանում:
Պաշտպանության դատավորները ողջունել են դատարանի վճիռը` ասելով, որ մեղադրյալներից շատերը քաղաքացիներ են, և սխալ կլիներ նրանց ռազմական դատարանում դատել:
Reuters-ը հաղորդում է, որ Սալեհ Օմրանը, ով ներկայացնում է մեղադրյալներից 17-ին և հերքում այն փաստը, որ իր պաշտպանյալները Քադաֆիի աջակիցներն են եղել,ասել է, որ իրենք կարծում են, թե այս դատարանը չունի համապատասխան դատական ազատություն՝ դատաքննությունն իրականացնելու համար:
Նա ավելացրել է, որ այդ մարդիկ պարզապես օգնել են, որ բանտարկյալները փախչեն բանտից, քանի որ նրանց բարեկամներն են եղել, և դա Քադաֆիի հետ ոչ մի կապ չի ունեցել:








































