Մի քանի միլիոն տարի առաջ հնագույն փղերը ունեցել են բավականին զարգացած հասարակական կյանք, ասվում է Biology Letters գիտական ամսագրում տպագրված հոդվածում:
Այդ փղերը, ինչպես և նրանց ներկայիս ժառանգները, ապրում էին խմբերով, միասին ճանապարհորդում էին, սնունդ որոնում, մեծացնում և դաստիարակում իրենց ձագերին, կազմակերպված պաշտպանվում թշնամիներից:
Փղերի հոտում գոյություն ուներ սոցիալական հիերարխիա` ավագ-կրտսեր, իգական-արական սկզբունքով:
Ինչպես տեղեկացնում է News Cientist-ը, գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել հնագույն փղերի խմբերի տեղաշարժման վերջերս բացահայտած հետքերի ուսումնասիրության հիման վրա:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կենդանաբանները փղի ոտքի վրա հայտնաբերել են վեցերորդ մատը: