Իշխանությունները հայտնում են, որ Իտալիայում սուզորդներն այսօր հայտանաբերել են «Կոստա Կոնկորդիա» նավի ևս 4 զոհերի մարմիններ, ներառյալ` իտալացի 5-ամյա աղջկա մարմինը, ով կորած էր համարվում: Իտալիայի ազգային քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ մարմինները կարողացել են ափ հանել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նկատել են դրանք:
Associated Press-ը գրում է, որ հայտնի չեն գտնված մարմինների ինքնությունները, բացի փոքրիկ աղջկանից, ով համարվում էր անհայտ կորած: Նա նավի վրա էր եղել իր հոր և նրա զուգընկերուհու հետ: Նրանցից միայն վերջինն էր փրկվել:
Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիա» նավը խորտակվել էր հունվարի 13-ին:
Այսօր ստացված վերջնական տվյալների համաձայն՝ հայտնաբերվել է 21 մարմին, որոնցից 18-ի ինքնությունը պարզվել է: Եվս 11 մարդ դեռևս կորած է համարվում:








































