Նորաշեն-Սարչապետ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կիրականացնի «Իջևանի ՃՇՇ» ընկերությունը: Վաղը կառավարության նիստում նախատեսվում է հաստատել մրցույթի արդյունքները:
Շինարարական աշխատանքների իրականացման համար 2012 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 720 մլն ՀՀ դրամ: Ճանապարհի նորոգումը կավարտվի մինչև 2012 թ. հոկտեմբերի 30-ը:








































