Գերմանական Bild պարբերականի տեղեկացմամբ «Մերսեդես»-ը Միխայել Շումախերին նոր՝ 2-ամյա պայմանագիր կառաջարկի։ «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոնի համաձայնագրի ժամկետը գերմանական թիմի հետ լրանում է 2012 թվականի դեկտեմբերին։
«Մեր առաջնային նպատակը Միխայելի հետ նոր պայմանագիր ստորագրելն է։ Վստահ եմ, որ նա կարող է մեզ նոր հաղթանակներ պարգևել»,- հայտարարել է «Մերսեդես»-ի տնօրենը։
Հիշեցնենք, որ վերջերս «Մերսեդես»-ը Բարսելոնայում ներկայացրեց իր նոր բոլիդը` W03-ը, որով «Ֆորմուլա-1»-ի 2012 թվականի մրցաշրջանի նախամրցաշրջանային փորձարկումների երկրորդ շրջանի առաջին օրը գերմանացին գրավեց 6-րդ տեղը։








































