Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանց»-ն անցկացնում է նաև ստուգողական հանդիպումներ: Իր առաջին խաղում թիմը 1։2 հաշվով պարտվել է Սարանսկի «Մորդովիա»-ին։ «Բանանց»-ի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ երկրորդ խաղն ակումբի մասնակցությամբ տեղի կունենա փետրվարի 24-ին: «Բանանց»-ի մրցակիցն է լինելու չինական «Չանգչունգ Յաթաի»-ն, որի հետ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Հիշեցնենք, որ Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցրած թիմը 3։2 և 4։1 հաշիվներով պարտության էր մատնել Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Փյունիկ»-ին և «Իմպուլս»-ին։