Փետրվարի 21-ին` ժամը 18.50-ին, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Ավզնոց թաղամասից բերման են ենթարկել Գյումրիի 31-ամյա մի բնակչի:
Վերջինս ս.թ. հունվարի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:










































