Thursday, 11 06 2026
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի

Որտե՞ղ է ապրում Հրայր Թովմասյանը

Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում վատացել է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը` ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին ամենամյա իրենց զեկույցը:

«Այս տարի մեր զեկույցը իր մեջ ներառում է մի շարք ոլորտներ, այդ թվում` բանակը: Զեկույցում ներկայացված են բանակի հարցերով մի քանի գործեր: Ինչ վերաբերում է ՔԿՀ-ների վիճակին, որին ևս անդրադարձել ենք, ապա այս տարի մեզ արգելված էր մոնիթորինգ անցկացնել բանտերում: Արդարադատության նախարարը նամակով արգելել է մեզ այցելել ՔԿՀ-ներ: Դրա համար էլ գնացինք ուրիշ ուղիով. հավաքեցինք վերջին երկու տարիներին ազատ արձակված բանտարկյալների, որոնց էլ առաջարկեցինք մի հարցաշար` բանտերում տիրող իրավիճակի մասին: Պարզվեց` վիճակը բանտերում ընդհանրապես չի փոխվել: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ինձ թվում է, առհասարակ Հայաստանում չի ապրում, նրա հայտարարությունները, թե ՔԿՀ-ներում բարեփոխումներ են կատարվում, իրականությանը չեն համապատասխանում:

Մյուս հարցն այն է, որ մեզ` իրավապաշտպան կազմակերպություններիս, ստիպում են ատեստացիա անցնել: Կոնկրետ մեր կազմակերպությունն, իհարկե, նման քայլի չգնաց, և հրազդանյան ընտրություններին մենք դիտորդական առաքելություն իրականացրինք որպես լրագրողներ:

Հաջորդ անակնկալը փաստաբանների մասին օրենքի մեջ փոփոխություններ կատարելն է, որի վերաբերյալ մի մասնավոր զրույցի ժամանակ Փաստաբանների պալատի նախագահն ասաց` բա ՀՀ-ում եղած 1300 փաստաբանները փող չաշխատե՞ն»,- ասաց Միքայել Դանիելյանը:

Հաջորդ հարցը, որի վրա ուշադրություն սևեռեց իրավապաշտպանը, կրոնի և խղճի ազատության սահմանափակման խնդիրն է:

«Համաձայն «Եհովայի վկա» կազմակերպության կողմից տրամադրված տվյալների` 2012 թվականի հունվարի դրությամբ ՔԿՀ-ներում գտնվում են կազմակերպության 58 անդամներ, ովքեր իրենց կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվել են ծառայել ՀՀ զինված ուժերում: Մենք նրանց ներկայացնում ենք որպես խղճի գերիների: Միանշանակորեն, խղճի գերի ենք համարում նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին»,- նշեց Դանիելյանը` հավելելով, որ որոշ չափորոշիչներով՝ իրենք քաղբանտարկյալներ են համարում նաև հոկտեմբերի 27-ը իրականացնողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում