Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Վրաստանում մեկնարկելու են «Ռուսաստանի կայսերական քաղաքականությունը Կովկասում» վավերագրական սերիալի նկարահանման աշխատանքները: Այս մասին հայտնել է տվյալ նախագծին մոտ կանգնած աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ սերիալը բաղկացած է լինելու 12 վավերագրական ֆիլմից և հեռարձակվելու է «Կովկասյան առաջին տեղեկատվական» հեռուստաալիքով՝ ռուսերեն լեզվով:
Աղբյուրը, սակայն, չի հայտնել, թե արդյո՞ք այդ նկարահանումներն իրականացվելու են Հյուսիսային Կովկասում:











































