Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանն Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ իրականացված մահափորձի պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա:
Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան հայտարարել է, որ Ռուսաստանը թե՛ իրավական, թե՛ գործնական տեսանկյունից պատասխանատվություն է կրում իր իսկ կողմից օկուպացված Աբխազիայի տաածքում ընթացող զարգացումների համար:
Նա հավելել է, որ Ռուսաստանին դուր չի գալիս այն, որ Աբխազիայի ներկայիս իշխանությունն ինքնուրույն քայլեր է ձեռնարկում և ամեն հարցում չի հպատակվում իրեն:
Նշվում է, որ ներկայումս աբխազական իշխանություններն ուղղաթիռներով փնտրում են իրենց նախագահի դեմ մահափորձ իրականացրած անձանց, ովքեր թաքնվել են լեռներում: Մահափորձի հետևանքով զոհվել է Անկվաբի թիկնազորի ևս մեկ անդամ:








































