Նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը երեկ «ՀԺ»-ին հայտնել է, որ փետրվարի 28-ին մասնակցելու է Աժ քառօրյային և նստելու Է իր տեղում՝ ՕԵԿ-ական պատգամավորների կողքին:
«Բաղդասարյանը փետրվարի 17-ին դիմում Է ներկայացրել Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանին՝ պատգամավորի իր մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնելու մասին: Որոշումը Բաղդասարյանը կայացրել Է իր ծննդյան օրը: Նա որոշել է հետ վերցնել իր դիմումը, քանի որ ՕԵԿ-ն իրենից ներողություն չի խնդրել: Բաղդասարյանը մնալու Է Աժ ՕԵ խմբակցության անդամ»,- ապա թերթը հավելում է.
«Հիշեցնենք, դեռ անցյալ շաբաթ ՕԵ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հայտնել Էր, որ եթե Բաղդասարյանն իր դիմումը հետ վերցնի, այսինքն՝ չհրաժարվի պատգամավորական իր մանդատից, ՕԵԿ-ը դիմելու Է ԿԸՀ, որպեսզի նրա մանդատը հետ վերցնեն: Մարգարյանը հղում Էր անում ՍԴ որոշմանը, ըստ որի՝ եթե պատգամավորը դուրս Է գալիս խմբակցությունից, նա պետք Է հետ հանձնի մանդատը: Ըստ Մարգարյանի` Բաղդասարյանը հեռացված Է խմբակցությունից: Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, սակայն, մեզ հայտնել Էր, որ խմբակցությունից հեռացնելու հասկացություն գոյություն չունի, պատգամավորն ինքը կարող Է դիմում գրել և դուրս գալ տվյալ խմբակցությունից:
Հիմա, փաստորեն, Գագիկ Բաղդասարյանը պատժում Է ՕԵԿ-ին, նա մնում Է խմբակցության անդամ, որպեսզի կարողանա պահպանել իր մանդատը: «Քանի որ փորձում են ձեռքիցս խլել մանդատը, ես Էլ ասում եմ՝ թե կարող են, խնդրեմ, թող ստիպեն, որ մանդատիցս հրաժարվեմ, այ հիմա կտեսնենք՝ ոնց են ստիպում, տղամարդ են, թող խլեն»,- երեկ թերթի հետ զրույցում ասել է Գագիկ Բաղդասարյանը:







































