Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը այսօր ավելի ուշ կհանդիպի ֆուտբոլի հավաքականի ղեկավարների և հակառասիստական քարոզարշավի մասնակիցների հետ՝ քննարկելու ռասիզմի հետ կապված պատահարները, որոնք ազգային խաղերում վերջերս հաճախակի են դարձել:
AFP-ն հաղորդում է, որ Քամերոնը պատրաստվում է կլոր սեղանի շուրջ քննարկումներ վարել ֆուտբոլի հավաքականի բարձրաստիճան պաշտոնյաների և խաղացողների ներկայացուցիչների հետ:
Վարչապետն ասել է, որ կառավարությունը աշխատում է ֆուտբոլային հանրության հետ՝ լուծելու համար խտրականության հետ կապված խնդիրները` գիտակցելով, որ մեծ առաջընթաց գրանցվել է, բայց կան հարցեր, որոնց հետ կապվածլ դեռ շատ բան կա անելու:









































