Ադրբեջանի անվտանգության գործակալությունը երեքշաբթի օրն ասել է,որ հայտանաբերել է ահաբեկչական խումբ, որն աշխատում է Իրանի գաղտնի ծառայությունների համար: The Washington Post-ը գրում է, որ սա այս տարի արդեն նման երկրորդ պնդումն է, որի պատճառով հարևան երկու երկրների միջև լարվածությունը մեծանում է:
Ազգային անվտանգության նախարարությունը հրապարակված հայտարարության մեջ ասել է, որ ձերբակալել է մի քանի մարդու, որոնք պատրաստվում էին ահաբեկչական հարձակում իրականացնել արտասահմանցի քաղաքացիների վրա:
Նախարարությունը նաև ասել է, որ այդ մարդիկ մեծ քանակությամբ տեղեկատվություն են հավաքել, ունեցել են մեծ թվով զենք ու պայթուցիկներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:








































