ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեքշաբթի օրը գովաբանել է եմենցիներին, քանի որ նրանք «կարևոր քայլ են» կատարել՝ քվեարկելով Ալի Աբդուլլահ Սալեհի 33-ամյա իշխանության դեմ: Քլինթոնը նաև խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունը, քանի որ երկիրն այժմ շարժվում է ժողովրդավարական ուղիով:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Քլինթոնը նաև ասել է, որ սա շատ կարևոր քայլ էր ժողովրդավարության անցման գործընթացում, և այս քայլին պետք է հետևեն քաղաքական և տնտեսական բարեփոխումները:
«Եմենի ընտրությունները պարզապես հաղորդագրություն են, որ եմենցիներին սպասվում է ավելի պայծառ և ժողովրդավար ապագա: Բայց դեռ շատ աշխատանք կա անելու»,- ասել է Քլինթոնը: