Ինչպես երեկ հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Եվանգելոս Վենիզելոսը, Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվելիք 130 միլիարդ եվրոյի օգնությունը զերծ է պահել Հունաստանը «գիշերային մղձավանջից»: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երեկ Հունաստանի կառավարության անդամները քննարկել են բարեփոխումների ընդունված փաթեթի կատարման հարցը, ինչին սպասում են միջազգային վարկատու կազմակերպությունները: Այդ բարեփոխումների թվում է Հունաստանի բյուջետային ծախսերի կրճատումը, որը հնարավոր է աշխատավարձերի և զանազան այլ սոցիալական վճարումների կրճատման արդյունքում:










































