ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Միթ Ռոմնին երեքշաբթի օրն ասել է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը «պայքարել է կրոնի դեմ» և փորձել ստեղծել օրակարգ միայն մեկ կրոնի համար:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Օբամայի գլխավոր շտաբը որոշել է շատ մեկնաբանություններ չանել՝ բացի Ռոմնիի հայտարարությունները «ամոթալի» անվանելուց:
Ռոմնին իր ընտրական ճառերում շատ հազվադեպ է հանրային հարցեր քննարկում, բայց Միչիգանում նրան հարցրել էին, թե ինքն ինչպես կպաշտպաներ կրոնական ազատությունները, և հենց այդ ժամանակ էլ Ռոմնին ասել է՝ Օբամայի վարչակազմը պայքարում է քրիստոնեության դեմ: