Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վաղը շրջագայություն է սկսում դեպի Մեծ Բրիտանիա, Թունիս, Ալժիր և Մարոկկո:
Պետքարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղարը Լոնդոնում կմասնակցի վարչապետ Դևիդ Քեմերոնի նախագահությամբ անցկացվող կոնֆերանսին, որտեղ քննարկվելու է Սոմալիի հարցը: Այս կոնֆերանսին մասնակցելու են մոտ 50 երկրների ղեկավարներ և արտգործնախարարներ:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ փետրվարի 24-25-ին Քլինթոնը Թունիսում կմասնակցի «Սիրիայի բարեկամներ» խմբի հավաքին, ինչպես նաև հանդիպումներ կունենա երկրի վարչապետի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: