«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները նոր հանձնարարություն ունեն:
«2012 թվականի հետ կապված` նրանց օրացույցներ են բաժանվել, որտեղ գրված են պաշտպանության նախարարության 2012 թվականի կարգախոսները, և 2012 թվականը հայտարարվել է «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման և մարտական վարպետության ամրապնդման տարի»,- ապա թերթը հավելում է.
«Վերջերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցրել է սպաներից մեկին, թե ինչ տարի է 2012-ը, վերջինս պատասխանել է` Վիշապի: Այդուհետ հանձնարարվել է, որ բոլորն անգիր սովորեն կարգախոսները»:









































