ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «ՀԺ»-ն տեղեկացել է ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Կոստանյանը, ինչպես հայտնի է, փետրվարի 3-ից գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում` հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` ՀՀ զինդատախազն այսօրվանից արդեն մտադիր է ներկայանալ աշխատանքի»,- հավելում է թերթը:











































