Facebook ընկերությունը չափազանց տարօրինակ քաղաքականությամբ է շարժվում իր կայքում տեղադրված որոշ նյութերն արգելափակելիս: Սա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ oDesk ընկերության նախկին աշխատակիցը բացահայտել է գաղտնի փաստաթղթեր: Հարկ է նշել, որ Facebook-ն օգտագործում է oDesk-ի օգնությունն` իր կայքում տեղադրված նյութերը ղեկավարելու համար:
Ըստ Daily Mail-ի՝ պարզվում է, որ ընկերությունը չի թույլատրում, որ սոցիալական կայքում տեղադրվի որևէ նյութ, որը կապված կլինի սեռական հարաբերությունների, մերկության հետ, բայց թույլատրվում են, մահ, բռնություն պատկերող նկարները, ինչպես նաև՝ ռասիստական մեկնաբանությունները:
oDesk-ին տրված փաստաթղթերում Facebook-ն ասել է ջնջել ամեն բան, ինչը կապված կլինի սեռական կամ դրա նման գործողությունների հետ: Մինչդեռ խորը վերքեր, արյուն պատկերող բռնության նկարները թույլատրելի են:
oDesk-ի անձնակազմին նաև հրամայված է թույլ տալ ռասիստական մեկնաբանությունները, եթե դրանք գրված են հեգնական տոնով:










































