Երգչուհի Նունե Եսայանը դեմ է Մաշտոցի այգում կատարվող շինարարությանը: «Չեմ ուզում մեկնաբանել քաղաքապետի այս քայլը, միգուցե իրենք հիմքեր ունեն, բայց որ ծառը կտրեն՝ դեմ եմ, այգիները պակասում են երեխաների համար, միանշանակ վատ է, ու պետք է կրպակների համար ուրիշ տեղեր հատկացնեն»,- ասաց նա:
Մեր հարցին՝ կայցելի՞ պուրակ և կմիանա՞ ակցիայի մասնակիցներին, երգչուհին պատասխանեց, որ չի կարող, քանի որ առողջական խնդիրներ ունի:









































