Սա մի գաղտնիք է, որը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը չէր ցանկանում բացահայտել ամիսներ շարունակ: Բայց արքայազն Ուիլյամի կինը` Քեյթը, այսօր վերջապես հայտնել է զույգի նոր շան անունը, որն ինչպես պարզվում է Լուպո է:
Քեմբրիջի դքսուհին պատահաբար ասել է շան անունը, երբ խոսելիս է եղել երեխաների հետ, որոնց այցելել էր Օքսֆորդի նախակրթական դպրոցում: Այս տեղեկատվությունը հաստատվել է նրա պաշտոնական գրասենյակի կողմից:
AFP-ին հաղորդվել է, որ շան անունը Լուպո է: Մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվել, թե ինչու է զույգը հենց այդ անունն ընտրել շան համար, բայց այդ բառն իտալերենից թարգմանաբար նշանակում է «գայլ»:
Թագավորական ընտանիքը փետրվարի մեկին հայտնել էր, որ Քեյթն ու Ուիլյամը մի քանի ամիս առաջ շուն են գնել՝ ընտանեկան կապերի միջոցով:








































