«Կարմիր խաչ»–ի միջազգային կոմիտեն կոչ է անում Սիրիայում օրական երկու ժամով դադարեցնել բախումները, որպեսզի կարողանա օգնություն տրամադրել և տարհանել մարդկանց, ովքեր վիրավոր են կամ հիվանդ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, «Կարմիր խաչ»–ի տնօրենն ասել է, որ Սիրիայում տիրող դրությունը պահանջում է, որ կռվին «հումանիստական դադար» տալու անհապաղ որոշում կայացվի:
Կելենբերգերն այսօր արած հայտարարության մեջ ասել է, որ Հոմսում և շատ այլ քաղաքներում որոշ ընտանիքներ օրերով իրենց տներում փակված են մնացել` չկարողանալով դուրս գալ, որ հաց, սնունդ կամ ջուր գտնեն և բժշկական օգնություն ստանան:
ՄԱԿ-ը հաշվարկել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ սկսված արդեն 11 ամիս շարունակվող ապստամբության ընթացքում ավելի քան 5400 մարդ է մահացել: